Սեբաստացի սովորողը ինքնամեկուսացման ժամանակ

Աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տիրող իրավիճակից ելնելով բոլորս ստիպված ենք մնալ տանը: Ինչպես բոլորը, այնպես էլ ես մեկուսացել եմ մեր տանը, սակայն կան մարդիկ, ովքեր մինչ օրս հանգիստ տանից դուրս են գալիս, կարծես ոչինչ էլ չի եղել: Նրանք մատների արանքով են նայում այս ամենին և չեն գիտակցում պահի լրջությունը:
Երբ առաջին անգամ լսեցինք համաճարակի տարածման մասին լուրը, չէինք պատկերացնում, որ դա ամբողջովին կփոխի մեր կյանքը: Հիմա ամեն ինչ փոխվել է` մեր առօրյան, ապագա պլանները և, չձանձրանալու, իմ ազատ օրերը արդյունավետ դարձնելու համար որոշեցի աշխատակարգ կազմել: Անկեղծ ասած սեբաստացիներիս համար անսովոր չէ կրթության այս ձևը, քանի որ մենք փորձ ունենք և, եթե բոլորը նոր են փորձում, ապա մեզ համար շփման այս ձևը շատ ավելի հեշտ է: Օրվա մեծ մասը անցնում է դասերիս, պարապմունքներիս վրա, իսկ ազատ ժամանակ աշխատում եմ ժամանակ հատկացնել նախասիրություններիս, ինքնակրթմանս վրա: Այս պահին կարդում եմ Ռաքել Պալասիոյի «Հրաշք» գիրքը: Այն մեկ շնչով կարդացվում է, բոլորին խորհուրդ եմ տալիս: Կարդում եմ անգլերեն տարբերակով` օտար լեզվի գիտելիքներս լավացնելու համար: Իսկ հետո պատրաստվում եմ կարդալ Շիրվանզադեի «Քաոս» վեպը:
Դիտում եմ ամերիկյան ֆիլմեր, նայել եմ «Վարակ» և «Էպիդեմիա» ֆիլմերը: Դրանք կարծես արտացոլում են մեր առօրյան, չնայած որ նկարահանվել են տարիներ առաջ:
Ես չեմ կարող ասել, թե ինչքան կտևի այս ամենը, ոչ ոք չգիտի, բայց պետք է հետևենք բժիշկների խորհուրդներին, ինքնամեկուսանանք` հոգալով` ինչպես մեր տատիկների, պապիկների, ծնողների, այնպես էլ մեր առողջության մասին: Ինչքան խիստ կարգապահ լինենք, այնքան շուտ կավարտվի այս մղձավանջը:

Оставьте комментарий