Քաղաքացիական իրավական պայմանագիր (դաս 24)

1) Ի՞նչ են քաղաքացիական պայմանագիրը և պայմանագրային իրավունքը:

Քաղաքացիաիրավական պայմանագիրը երկու կամ մի քանի անձանց համաձայնությունն է` ուղղված քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
Պայմանագրային իրավունքը քաղաքացիական իրավունքի ինստիտուտ է, որը կարգավորում է քաղաքացիական պայմանագրի հասկացությունը, բովանդակությունը, կնքման և կատարման կարգը, ինչպես նաև պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում կիրառվող պատասխանատվությունը:Читать далее »