ՀՀ ջրային ռեսուրսներ

եեեեե.jpgԲնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ դեր ունեն ջրային ռեսուրսները: Բավական է նշել, որ կենդանի օրգանիզմների կազմության մեծ մասը կազմում է ջուրը, և կարելի է հասկանալ, թե ինչ դերի մասին է գնում խոսքը:
ՀՀ ջրային ռեսուրսների համակարգում հատուկ դեր են կատարում գետերը: ՀՀ-ում կա մոտ 10 հազ. գետ ու գետակ, որից 100 կմ և ավելի երկարություն ունեն ընդամենը 6-ը:
ՀՀ գետերը ունեն օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ: Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մակերեսով:Читать далее »

Distance Learning Tasks (April 13-23)

PROJECTS 1

1) Let’s translate

Քնած գեղեցկուհին

Մի ժամանակ, երբ դեռ հեքիաթներ կային, թագավորն ու թագուհին մի հեռավոր երկրում էին ապրում: Նրանք հարուստ էին, ունեին ամեն ինչ` շատ գումար, բազմազան հագուստներ, կառքեր, բազմապիսի ուտելիքներ ու զարդեր: Չնայած նրան, որ երկար տարիների ամուսիններ էին, երեխա չունեին: Շատ էին տխրում այդ պատճառով և երազում էին երեխա ունենալ:
Մի օր, երբ թագուհին գետափով քայլում էր, տեսավ մի ձուկ, որը դուրս էր թռել ջրից ու խեղդվում էր: Թագուհին խղճաց փոքրիկ ձկանը և նրան հետ նետեց գետը: Ձուկն էլ գնալուց առաջ ասաց թագուհուն, որ գիտի, թե ինչի մասին է վերջինս երազում և իր բարության դիմաց, նա անպայման դուստր կունենա: Читать далее »