Հայերենի ֆլեշմոբ

1.Գրիր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:

մեխ-մեկ, երես- երեք, ցեց-վեց, յոդ-յոթ, ուլ-ութ, քսակ-քսան, գազար-հազար

2. Գտիր` ինչն է մեկի մեջ մեկ, կրկինի մեջ` երկու, երեքի մեջ` ոչ մեկ:

«կ» տառը

3. Ո՞ր երաժշտական գործիքի անվանումն է կազմված դերանվան կրկնությամբ և կ տառի հավելումով;

դուդուկЧитать далее »

Ժառանգական իրավունք (դաս 26)

1) Ե՞րբ և որտե՞ղ է բացվում ժառանգությունը:

Ժառանգական իրավահարաբերության ծագումը տեղի է ունենում քաղաքացու մահից հետո և կոչվում է ժառանգության բացում: Ժառանգության բացման օրը ժառանգատուի մահվան օրն է, որը հաստատվում է մահվան վկայականով: Եթե քաղաքացին դատարանի վճռով է ճանաչվել մահացած, ապա ժառանգության բացման օրը վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրն է:
Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է: Եթե այդ վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը:Читать далее »