Քաղացիաիրավական պարտավորություններ (դաս 23)

1) Ի՞նչ է քաղաքացիաիրավական պարտավորությունը:

Քաղաքացիաիրավական պարտավորությունը իրավարաբերություն է, որի մեկ կողմը (պարտապանը) պարտավոր է մյուս կողմի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործուղություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

2) Ի՞նչ է պարտավորության իրական կատարման սկզբունքը:

Պարտավորությունը պետք է կատարել բնեղենով, այսինքն ` պարտապանը պարտավոր է կատարել պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը, եթե չի կատարում`ապա կարող է բարձրացվել հարկադիր կատարման հարցը: Իրական կատարումն ապահովող հատուկ միջոցներից է պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելու անթույլատրելիությունը: Читать далее »

Անտառօգտագործումը ՀՀ-ում, անտառահատումներ, հրդեհներ, աշխարհում տեղի ունեցած խոշորագույն հրդեհներ, Ավստրալիայի հրդեհներ

download.jpgԱնտառօգտագործում ասելով հասկանում ենք անտառային պաշարների համալիր օգտագործում, որն ապահովում է անտառի օգտակար հատկությունների կիրառումը հասարակական արտադրության զարգացման և մարդկային պահանջմունքների բավարարման բնագավառում։ Անտառօգտագործողներ կարող են լինել պետական ու հասարակական հիմնարկները և առանձին քաղաքացիներ, որոնք, ըստ անտառապահպանության անհրաժեշտության, պարտավոր են աշխատանքները կատարելու ընթացքում բացառել կամ սահմանափակել անտառօգտագործման բացասական ազդեցությունն անտառի վիճակի և վերարտադրության վրա, թույլ չտալ գերհատումներ, թերհատումներ, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ժամանակին կատարել բնապահպանական վճարումները և այլն։Читать далее »

Ուղղակի խոսք, կետադրություն

1. Ուղղակի  խոսքը  դարձնե՛լ  անուղղակի։

1) – Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց  կուրսի  ավագը։
Կուրսի ավագն ասաց, որ ինքը ամեն ինչ կկազմակերպի:

2) Բազմոցին նստած՝ խորհում  էր. «Ես  վաղը  կսկսեմ  այդ աշխատանքը, որ մեկ  շաբաթում  կավարտեմ»։
Բազմոցին նստած՝ խորհում  էր, որ ինքը վաղը կսկսի աշխատանքը, որ մեկ շաբաթում ավարտի:

3) – Մենք ե՞րբ կարող  ենք  գնալ  ցուցահանդես,-  տնօրենին  հարցրին աշակերտները։
Աշակերտները տնօրենին հարցրին, թե իրենք երբ կարող են գնալ ցուցահանդես:Читать далее »