ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ

Հայաստանը սահմանակից է չորս պետությունների հետ: Դրանք են Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան:
Այսօրվա դրությամբ Վրաստանի և Իրանի հետ ունենք բարի-դրացիական հարաբերություններ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ` թշնամական: Թշնամանքը եկել է դեռ շատ վաղուց: Հայ թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում՝ ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում և այլն։ Մինչ օրս բազմաթիվ պետություններ շարունակում են ընդունել Ցեղասպանությունը և ՀՀ կառավարությունը շարունակում է անել այնպես, Թուրքիան նույնպես ընդունի իր նախնիների կատարած ոճրագործությունը։
Չեմ կարծում, որ դա կլինի մոտ ապագայում, որովհետև նրանք ոչ մի կերպ չեն ընդունում նրանց նախնիների կատարած սխալները և նույնիսկ պնդում են, որ հայերն են նրանց հանդեպ ցեղասպանություն արել:

Հայ-ադրբեջանական հարաբերությունները ևս լարված են: Կարելի է ասել, որ թշնամանքը ավելի խորն է: Ճիշտ է պետությունների ղեկավարների միջև կազմակերպվում են հանդիպումներ, քննարկվում են խնդիրների լուծումները, սակայն համաձայնության չեն գալիս:
Արցախյան հարցը սկսել է դեռ 19-րդ դարի սկզբին և շարունակվում է առ այսօր: Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921 թթ. և 1988-1994 թթ. հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։ Մինչ օրս ԼՂՀ-ի սահմանին հարյուրավոր զինվորներ հանուն հողի կռիվ են տալիս:
Շատ կուզեի, որ այս թշնամանքը մի օր ավարտվեր, վերանար ատելությունը ազգերի միջև, մարդիկ ապրեին խաղաղ, բաց լինեին սահմանները, որպեսզի մարդիկ կարողանային առանց վախի զգացողության անցնել սահմանը:

 

Оставьте комментарий