Էռնեստ Հեմինգուեյ «Կատուն անձրևի տակ»

Պատմվածքը

Այս պատմվածքը մի կնոջ մասին է, ով միայնություն էր զգում, ուշադրության կարիք ուներ: Ճիշտ է, նա ամուսնացած էր, սակայն ամուսնուց չէր ստանում այն ուշադրությունն ու հոգատարությունը, որը ցանկանում էր: Ամուսինը անընդհատ պառկած գիրք էր կարդում և շատ հազվադեպ էր լսում կնոջը ու խոսում նրա հետ:
Նրանք հանգստանում էին Իտալիայի ծովափնյա հյուրանոցներից մեկում: Հեմինգուեյը շատ գեղեցիկ նկարագրել է հյուրանոցի պատուհանից երևացող տեսարանը՝ զբոսայգին, ծովը, պատերազմի զոհերի հուշարձանը, բարձր արմավենիներն ու կանաչ նստարանները:Читать далее »