Ավետիք Իսահակյան. «Համբերանքի չիբուխը»

Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում: Վագոնի լուսամատից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավար մանկությունը։
Ահա՛ և Օհան-ամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխկչխկում Օհան-ամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա, ջաղացը ավերվել է վաղուց, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծաոուտից, որ տնկել էր Օհան-ամին ջաղացի շուրջը։
Ինչքա՜ն անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհան-ամու հետ և զրույց արել։
Читать далее

Reported speech

209) Mary’s mother told her not to go out without her umbrella.
211) He said that he had read that book before.
212) Margaret asked Richard where he was going for his holiday.
213) The teacher said if I understood it then.
214) I told my friend to meet me outside the cinema at 6 o’clock.
216) He said that he should have to leave at 5 that day.
217) I asked my friend how she felt after her holiday.
218) He asked Peter if he had forgotten to wind up the clock.
219) The teacher told the pupils to learn the poem by heart.
221) He said that he had asked me that question 3 times already.
222) He asked me how I spelled beginning.
223) He asked John if he would explain what he meant.
224) The old man told the little girl not to run across the street.
226) He said that he had forgotten to post my letter the day before.
227) The teacher asked the student why they hadn’t written their corrections.
228) Bob asked Helen if she thought George that George would pass his exam.
229) The teacher told Tom to collect the exercise-books and put them on the table.
231) He said that he usually took a bus to my office.
232) I asked Jack why he couldn’t answer at once.
233) He asked me if I was listening to what Peter was saying.
234) The bus conductor told the passengers not to get off the bus until it stopped.
236) He said that they will have to examine me again the next day.
237) I asked my sick friend what had instructed the doctor.
238) Tom asked Jane if she was going away for the weekend.
239) I asked Jack to give me his dictionary.
241) He said that he had done a lot of exercises that day.
242) Mary’s mother asked her whom she had seen in the hospital.
243) Bill asked Kate if she would come to have tea with him on Monday.
244) The teacher told his students not to forget to do their homework.
246) He said that the man wouldn’t know the way to their place.
247) I asked the farmer what was growing in that field.
248) The patient asked the doctor if he thought the medicine had done him good.
249) I told Peter to open the window.
251) He said that he was taking his children to the concert the next day.
252) He said who had taken his pen.
253) Pete asked Helen if she could met him the next day.
254) The mother told her children not to play with fire.
256) He said that he had a German lesson that afternoon and he hadn’t done his homework yet.
257)He said how he could bear to live in such a backward place.
258) He said if I thought the fog was going to get thicker.
259) Mother said not to forget to take my sandwiches.
261) He said that he would sit up till she came in but he hoped she wouldn’t be late.
262) He said where Mr Jones was last night.
263) He said if I would be there for the
264) He said that there was five pence, to go and to get myself some sweets.
266) He said if it rained that afternoon it would be too wet to play the match the next day.
267) He said how far it was and how long it would take me to get there.
268) He said not to wait till the next day, post the letter that day.
270) Henry told me that he didn’t throw stones at my dog.
271) He asked me why I hadn’t done any work that day.
272) The mother asked the little boy if he was sorry for what he did.
273) My father said not to leave the car on the motor-way.
275) Bob told Tom that Henry didn’t sit next to him in class.
276) He asked me why his health had always upset me.

Օվերտոնի պատուհան: Կիրառումը Հայաստանում

Ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ Օվերտոնը մշակել է մի տեխնոլոգիա, որով հնարավոր է փոխել մարդկանց վերաբերմունքը ցանկացած երևույթի նկատմամբ, որը նախկինում համարվել է անընդունելի: Այս տեխնոլոգիան անվանվում է <<Օվերտոնի պատուհան>>: Այն բաղկացած է 6 փուլից:

Առաջին փուլ
Տարբեր տեղերից`թե լրատվամիջոցների, և թե միմյանց փոխանցելով, մարդիկ իմանում են այդ հրեշավոր բանի մասին:

Երկրորդ փուլ
Հարցը տարածվում է: Հնչում են տարբեր կարծիքներ և մարդիկ սկսում են խնդրին այլ կողմից նայել: Օրինակ.`Մարդակերության գաղափարը դեռևս կտրականապես մերժվում է բնակչության կողմից: Հայաստանում ընդհանրապես այն ընդունված չէ, բայց կան եվրոպական երկրներ, որտեղ կանիբալիզմը գործում է:Երրորդ փուլ
Օվերտոնի տեսության երրորդ քայլն արդեն գաղափարը դարձնում է ընդունելի մարդկանց համար: Երկար ժամանակ քննարկելուց հետո, կարծես բոլորը համակերպվել են: Կան տարբեր տեսակետներ`թե կողմ, թե դեմ, և թե գրավում են չեզոք դիրք:Չորրորդ փուլ
Չորրորդ փուլը հանգեցնում է գաղափարի ռացիոնալ ընկալմանը: Խնդիրը ձեռք է բերում բազմաթիվ ուղղություներ, բաժանվում է տեսակների`անընդունելի, ընդունելի և խելամիտ տարբերակները: Երբեմն լինում են տարաձույնություններ, և դրա լուծման համար քննարկվում է խնդիրը և դրա ճիշտ ներկայացնելու մոտեցումը, միջոցը:

Հինգերորդ փուլ
Այս փուլում քննարման պատուհանը գրեթե հասնում է իր նպատակին: Մեծ մասը ընդունելի է համարում:

Վեցերորդ փուլ
Օվերտոնի պատուհանի վերջնական փուլը նոր օրենքների ընդունումն է:

Հայաստանում հիմա կան բազմաթիվ թեմաներ, որոնք քննարկան խորը փուլում են: Քննարկման ամենակարևոր թեմաներից մեկը հենց կրթության հարցն է:
ՀՀ ԿԳՆ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խոսվում էր, որ տվյալ բուհը պետք է որոշի`արդյոք անցնելու է ​հայոց լեզուն ու հայոց պատմություն առարկաները:
Մեծ աղմուկ բարձրացավ: Սկզբից գրեթե բոլորը դեմ էին, բայց երկար քննարկելուց հետո կային մարդիկ, ովքեր ուրիշ կողմից նայեցին հարցին և սկսեցին դրական վերաբերվել: Առ այսօր այս հարցը ամենաքննարկողներից է, և դեռ հստակ որոշում չի կայացվել:

Հարցեր և առաջադրանքներ (Դաս 8)

1) Ի՞նչ են իրավաչափ վարքագիծը և իրավախախտումը:

Իրավաչափ է այն վարքագիծը, որը համապատասխանում է իրավունքի նորմերով սահմանված իրավական պատվիրաններին, կարգադրագրերին:
Իրավախախտումն իրավագործունակ անձի մեղավոր վարքագիծն է, որը հակասում է իրավունքին, վնաս է պատճառում հասարակությանը, պետությանը, անհատին և հանգեցնում է իրավական պատասխանատվության:

2) Որո՞նք են իրավախախտման հատկանիշները:

Իրավախախտումն իրավական նորմի պատվիրաններին, կարգադրագրերին հակասող վարքագիծ է:
Իրավախախտումը վարքագիծ (արարք) է:
Իրավախախտում է անձի մեղավոր վարքագիծը:

3) Ի՞նչ է մեղքը, և որո՞նք են դրա տեսակները:

Մեղքն անձի հոգեբանական վերաբերմունքն է սեփական վարքագծի և նրա հետևանքների նկատմամբ, որում արտացոլված են նրա բացասական և թեթևամիտ վերաբերմունքն իրավունքի, հասարակության և պետության շահերի, և այլ անձանց իրավունքների նկատմամբ: Տեսակներն են դիտավորությունը և անզգուշությունը:

4) Ո՞ր անձի արարքն է համարվում իրավախախտում: 

Իրավախախտում է համարվում իրավագործունակ անձի արարքը:

5) Որո՞նք են իրավախախտման տեսակներն ըստ վտանգավորության:

Իրավախախտման տեսակներն են զանցանքը և հանցանքը:                                                        Զանցանք են կարգապահական, վարչական, քաղաքացիական և դատավարական իրավախախտումները: ՈՒնեն հանրային վտանգավորության փոքր աստիճան հանցանքների համեմատ:
Հանցանքը տարբերվում է հանցանքից հանրային վտանգավորության բարձր աստիճանով, ծանր վնաս է հասցնում անհատին, պետությանը, հասարակությանը: Բացի այդ, հանցանքները հանգեցնում են քրեական պատժի կիրառմանը:

6) Ի՞նչ է իրավական պատասխանատվությունը:

Իրավական պատասխանատվությունն իրավախախտում կատարած անձի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվող պետական հարկադրանքի տեսակ է, որը նախատեսված է խախտված իրավական նորմի սանկցիայով:

7) Որո՞նք են իրավական պատասխանատվության հիմքերը:

Իրավական պատասխանատվության իրավաբանական հիմքերն են իրավունքի նորմը և համապատասխան պետական մարմնի իրավակիրառ ակտը:

8) Որո՞նք են իրավական պատասխանատվության նպատակներն ու գործառույթները:

Իրավական պատասխանատվությունը, անկախ նրա տեսակից, հետևում է երկու նպատակ.
ա) իրավակարգի պաշտպանությունը, այսինքն իրավունքի նորմերով սահմանված կարգադրագրերի պաշտպանությունը
բ) բնակչության դաստիարակությունն իրավունքի հարգման, օրինահպատակության ոգով:
Գործառույթներն են`զրկող-պատժող, կանխող-դաստիարակող, վերականգնող-հատուցող:

9) Որո՞նք են իրավական պատասխանատվության տեսակները:

ա) քրեական բ) վարչական գ) կարգապահական դ) քաղաքացիական

Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում

Առաջին անգամ ոտք դրի դպրոցի գոնդոլի մեջ՝ հանդարտ սահելով լուռ կանալներից դեպի Մուրատյան լիցեյը, որը այնքան նշանակալից և ճակատագրական եղավ ինձ համար: Ամառվա արձակուրդի օրեր էին, և ամբողջ աշակերտությունը իր ուսուցչական կազմով գտնվում էր դպրոցական ամառանոց  Ազոլո գյուղում` Պո և Ադիջե գետերի միացման կետում, գեղածիծաղ դաշտավայրի մեջ:  Մենք անմիջապես ուղևորվեցինք դեպի Ազոլո, և ես ժամանակ իսկ չունեցա քաղաքը կամ դպրոցը տեսնելու:
Читать далее

Հարցեր և առաջադրանքներ(դաս 7)

1) Ի՞նչ է օրենսդրական գործընթացը, և որոնք են դրա փուլերը:

Օրենսդիր իշխանությունը մարմնավորում է ազգային ժողովը, իսկ օրենքները օժտված են գերակայությամբ: Այդ պատճառով հատուկ նշանակություն ունի օրենսդրական գոծընթացն Ազգային ժողովում: Այդ գործընթացում առանձնանում են մի քանի փուլեր, որոնցով անցնում է օրենքը, որպեսզի ձեռք բերի իրավաբանական ուժ:

2) Ովքե՞ր ունեն օրենսդրական նախաձեռնության իրավունք:

Մեկ ամսվա ընթացքում կառավարությունը և գլխադասային հանձնաժողովը եզրակացություն են տալիս նախագծի վերաբերյալ: Եթե նախագծի ընդունումը կարող է ազդել բյուջեի վրա, ապա կառավարության եզրակացությունը պարտադիր է: Նախագծի մասին եզրակացությունները ստանալուց հետո խորհրդարանի նախագահը նախագիծն ու դրա մասին եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողովի հերթական եռօրյա նիստին: Քվեարկության է դրվում նստաշրջանի օրակարգում օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկելու մասին հարցը: Ձայների մեծամասնություն ստանալով`այս նախագիծն ընդգրկվում է նստաշրջանի օրակարգում:

3) Ո՞վ է ստորագրում օրենքը և ինչպե՞ս:

Օրենքն ուժի մեջ չի մտնում, քանի դեռ նախագահը չի ստորագրել և հրապարակել այն: Նախագահը 21 օրվա ընթացքում կարող է այն ստորագրել կամ հետ ուղարկել Ազգային ժողով`իր դիտողություններով և առաջարկություններով:

4) Ինչու՞ է անհրաժեշտ օրենքի մեկնաբանումը:

Մեկնաբանումն անհրաժեշտ է, որովհետև օրենքների դրույթներն ունեն վերացական բնույթ, դրանցում հաճախ օգտագործված են հատուկ եզրույթներ, երբեմն էլ տեքստն ունի թերություններ, այսինքն պարզ չէ: Մեկնաբանման նպատակն է ճիշտ հասկանալ և միատեսակ կիրառել օրենքներում ամրագրված իրավական նորմերը:

5) Ինչո՞վ են տարբերվում օրենքի մեկնաբանության պաշտոնական և ոչ պաշտոնական տեսակները:

Պաշտոնական մեկնաբանումը կատարում են օրենքով լիազորված պետական մարմինները և պաշտոնակատար անձինք, և այն ունի իրավական հետևանքներ:
Իսկ ոչ պաշտոնական մեկնաբանումը չունի պարտադիր նշանակություն, այլ կրում է խորհրդատվական բնույթ: Այդպիսի պարզաբանումներ կարող են տալ փաստաբանները, իրավաբանական ծառայություններ իրականացնող անձինք, գիտնականները:

6) Ի՞նչպիսին պետք է լինի իրավական ակտերի լեզուն:

Իրավական լեզուն պետք է լինի պարզ, հստակ և մատչելի: Այդ ակտերում չի թույլատրվում հնացած և մազմիմաստ բառերի ու արտահայտությունների, պատկերավոր համեմատությունների, այլաբանությունների, չափազանցությունների, փոխաբերական իմաստով բառերի, ինչպես նաև անհարկի օտարալեզու տերմինների օգտագործումը: 

7) Օրենքների լեզվական մեկնաբանության ին՞չ կանոններ գիտեք:

Գործընթացում կարևոր է քերականական եղանակը, որի կանոններից են.
ա) իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ`հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
բ) եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է <<և>> կամ     <<ու >> շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:
գ) եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետներով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:
դ) եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետներով, ինչպես նաև <<և>> կամ <<ու>> շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:
ե) եթե ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է <<կամ>> շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:
զ) եթե ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետներով, ինչպես նաև <<կամ>> շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:
է) եթե ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է <<ինչպես նաև>> բառերով բաժանված պայմաններով, ապա <<ինչպես նաև>> բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:

8) Ի՞նչ է օրենքների կիրառումը, և որո՞նք են դրա փուլերը:

Օրենքների կիրառումը հանրային մարմնի իշխանական գործունեությունն է`ուղղված իրավունքի նորմերի կենսագործմանը`կոնկրետ կենսական դեպքերի և անհատական որոշակի անձանց նկատմամբ:
Օրենքի կիրառման փուլերը.
ա) իրավաբանական գործի փաստացի հանգամանքների բացահայտում
բ) հետազոտված փաստացի հանգամանքների նկատմամբ կիրառման ենթակա իրավունքի նորմի ընտրություն և վերլուծություն
գ) որոշման կայացում

 

New words and expressions

           Tasty                                     I think                                                 I like it
1) Appetizing                         1) In my (point of) view                    1) I’m really into it
2) Flavourful                          2) To my mind                                     2) I’m keen on it
3) Delicious                            3) As i see it                                           3) I’m fond of it
4) Mouthwatering                4) To my way of thinking                   4) It appeals to me
5) Yummy                               5) As far as I’m concerned                 5) I’m partial to it
6) Palatable                            6) If you ask me                                    6) I’m crazy about it
7) Juicy                                    7) In my opinion
8) I consider
9) I assume
10) I guess

         Beautiful                               Small                                                        Nice
1) Pretty                                    1) little               teeny                            1) Amiable
2) Stunning                               2) compact        itty-bitty                      2) Pleasant
3) Gorgeous                               3) tiny                pocket-sized               3) Charming
4) Cute                                        4) miniature     pint-sized                    4) Enjoyable
5) Handsome                             5) minuscule    undersized                  5) Delightful
6) Lovely                                                                                                                  6) Kind
7) Bewitching                                                                                                          7) Neat

 Big
1) Large                    mammoth
2) Sizable                  vast
3) Substantial           tremendous
4) Huge                      gigantic
5) Immense               giant
6) Enormous             monumental
7) Extensive              gargantuan
8) Colossal                  oversized
9) Massive                   whopping

Գործնական աշխատանք

Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ, քաշքշուկ:

Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:

Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը
:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, մշկահոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

Բառաշարքում ընդգծել -որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

Բառաշարքում ընդգծել -ակ վերջածանցն ունեցող բառերը:

Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, սահնակ:

Մասնական բացահայտչի կետադրությունը

Արամին՝ որպես օրինապահ զինվորի, հայտնեցին շնորհակալություն:

Մասնական բացահայտիչը շեշտը դնում է գոյականի մեկ հատկանիշի վրա, բացահայտում է նրա միայն մի կողմը:

 Գտիր մասնական բացահայտիչներն ու ընդգծիր:

Հայրս երեխաների համար գնում էր խաշխաշով բլիթներ՝ իբրև Զատկի տոնի լավագույն նվեր:
Որպես փորձված զինվոր՝ նա խրատում էր նորակոչիկներին ու ոգևորում:
Հինավուրց բերդի մոտ կանգնած է Առաքելոց եկեղեցին՝ իբրև մոխրագույն թռչուն:
Պարոն Սիմոնյանը կանչեց ինձ՝ որպես լավ սովորողի, և մանրամասն հարցեր տվեց:
Շարքի առջևից գնում էր նա՝ որպես հմուտ հեծանվավար:

Մասնական բացահայտիչը կազմվում է որպես և իբրև բառերով:

Ընդգծիր որոշիչները: Դրանք փոխարինիր մասնական բացահայտիչով՝ բացահայտյալից առաջ և բացահայտյալից հետո:

1)Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
Իբրև կոշիկի դատարկ տուփ`տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
2) Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
Նավի`որպես հսկա թուր, սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
3) Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:
Այդ տակառը`որպես ապահով թաքստոց, կատվին շատ էր փրկել:
Որպես ապահով թաքստոց`այդ տակառը կատվին շատ էր փրկել:
4) Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը:
Որպես մութ վարագույր`անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը:
5) Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով:
Ամպերը՝իբրև սպիտակ բրդի եթերային ծվեններ սահում էին մեր գլխի վրայով:

Կետադրիր:

Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում`որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը`որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը` իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը` իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ` կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը` որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից: