Ինչպես եմ պատկերացնում ինձ ինքնամեկուսացումից հետո

Ամեն օր հետևում եմ լուրերին և անհամբեր սպասում եմ, թե երբ է այս ամենն ավարտվելու: Վիրուսը դեռ կանգ չի առել, շարունակում է տարածվել ողջ աշխարհում` թողնելով հազարավոր հիվանդներ ու զոհեր: Հիվանդների թիվը աշխարհում արդեն գերազանցել է երկու միլիոնը:
Կարծում եմ համաճարակից հետո բոլորիս վերաբերմունքը կփոխվի գրեթե ամեն ինչի հանդեպ: Վիրուսի միակ դրական կողմն այն է, որ մաքրվում է օդը, բնությունը:
Վիրուսի պատճառով դարձել ենք ավելի հոգատար, շատ ժամանակ ենք անցկացնում ընտանիքի անդամների հետ:Читать далее »

«Մեր գերդաստանը» Ընտանեկան նախագիծ

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում զրուցելով պապիկիս հետ՝ իմացա մեր գերդաստանի պատմությունը…
Ե՛վ հայրական, և՛ մայրական կողմս Երևանից է, սակայն պապիկիս հայրն ու նրա ընտանիքը ապրել են Արևմտյան Հայաստանում:
Ցեղասպանության ժամանակ թուրքերը ներխուժել են պապիկիս հոր տուն և դաժանաբար սպանել ողջ ընտանիքին, միայն ողջ է մնացել պապիկիս հայրը, ով կարողանում է մի կերպ փախչել: Նա այդ ժամանակ փոքր երեխա էր, ընդամենը տասնմեկ տարեկան: Թուրքական մի ընտանիք երկար ժամանակ նրան ապաստան է տվել և պահել: Իհարկե, այդ տարիներին գտնվում էին բարի ընտանիքներ, ովքեր խնամում էին թաքնված, որբ մնացած երեխաներին:

Читать далее »

Աշխատանքային պայմանագիր (դաս 30)

1) Ի՞նչ է աշխատանքային պայմանագիրը:

Աշխատանքային պայմանագիրը (ԱՊ) համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև: Դրանով աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատանքային կարգապհությունը: Գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել պատշաճ աշխատանքային պայմաններ: Читать далее »