Դպիր ամսագիր: Հեռավար ուսուցումն ու կիսատ գործերը

Վերլուծություն

Երկրում տիրող իրավիճակից ելնելով բոլորս ստիպված ենք անցնել հեռավար ուսուցման: Այն ունի և ՛ լավ, և ՛ վատ կողմեր: Լավն այն է, որ անկախ ամեն ինչից սովորում ենք, գիտելիքներ ձեռք բերում: Ավելի շատ ազատ ժամանակ ունենք, ավարտին ենք հասցնում կիսատ գործերը, ընտանիքի հետ ժամանակ անցկացնում:
Ես նախընտրում եմ գնալ դպրոց և շփվել դասընկերներիս հետ, բայց ամեն դեպքում, կատարում եմ բոլոր առաջադրանքները և անհամբեր սպասում եմ, թե, երբ է այս ամենն ավարտվելու , և, երբ ենք վերադառնալու մեր բնականոն կյանքին:

Երկու թարմ հուշ. Պատմում է Համո Սահյանի քույրը՝ 91-ամյա Հասմիկ տատը

1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք՝ թոնրատան ծուխը երկինք էր ելել: Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց:Читать далее »

Համո Սահյան «Ամեն առավոտ»

Այս բանաստեղծության մեջ Համո Սահյանը հիշում է իր մանկությունը, թե ինչպես էր քայլում դաշտերում և տեսնում անձրևաջուր խմող եղջերուներին: Կարոտով է հիշում իր սար բարձրանալը, այն տնակը, որ իր համար աշխարհ էր դարձել` մի անեզրական հայրենիք: