Ինչպես եմ պատկերացնում ինձ ինքնամեկուսացումից հետո

Ամեն օր հետևում եմ լուրերին և անհամբեր սպասում եմ, թե երբ է այս ամենն ավարտվելու: Վիրուսը դեռ կանգ չի առել, շարունակում է տարածվել ողջ աշխարհում` թողնելով հազարավոր հիվանդներ ու զոհեր: Հիվանդների թիվը աշխարհում արդեն գերազանցել է երկու միլիոնը:
Կարծում եմ համաճարակից հետո բոլորիս վերաբերմունքը կփոխվի գրեթե ամեն ինչի հանդեպ: Վիրուսի միակ դրական կողմն այն է, որ մաքրվում է օդը, բնությունը:
Վիրուսի պատճառով դարձել ենք ավելի հոգատար, շատ ժամանակ ենք անցկացնում ընտանիքի անդամների հետ:
Ինքնամեկուսացումից հետո պատկերացնում եմ, որ նորից կգնամ դպրոց, կշփվեմ ընկերներիս հետ, վերջապես տանից դուրս կգամ ու կզբոսնեմ: Պետք է հետևենք բժիշկների խորհուրդներին, ինքնամեկուսանանք` հոգալով` ինչպես մեր տատիկների, պապիկների, ծնողների, այնպես էլ մեր առողջության մասին: Ինչքան խիստ կարգապահ լինենք, այնքան շուտ կավարտվի այս մղձավանջը ու մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին: Հիմա պետք է բոլորս զգոն լինենք, հուսանք ու հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու:

Оставьте комментарий