Վերսալ-վաշինգտոնյան համակարգը

Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը պայմանագրերի համակարգ է, որը հաստատել էին հաղթող պետությունները (գլխավորապես Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ և Ճապոնիան) առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո։
Նպատակն էր ամրապնդել աշխարհի ետպատերազմյան վերաբաժանումը։ Ուղղված էր ոչ միայն պարտված պետությունների, այլև սովետական երկրի և գաղութային ու կախյալ երկրներում ազգաազատագական շարժման դեմ։
Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի հիմքում ընկած էին Վերսալի հաշտության պայմանագիրը (1919) և նրան առնչվող Սեն-Ժերմենի (1919), Նյոյի (1919), Տրիանոնի (1920) ու Սևրի հաշտության պայմանագրերը (1920), Վաշինգտոնի կոնֆերանսը 1921—1922, թվականներին ստորագրված մի շարք համաձայնագրեր և այլն։ Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը չկարողացավ վերացնել գերտերությունների միջև հակասությունները։ Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939—1945) վերջնականապես քայքայեց Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը։

Оставьте комментарий