Մեր ճամփորդությունները

Ոչ սովորական օրերը դպրոցում անցկացրած օրերն են, որոնք կհիշենք մեր ողջ կյանքի ընթացքում…
Ինձ համար ոչ սովորականը այն օրերն են, երբ ես ճամփորդում եմ, բացահայտում նոր վայրեր, իմանում դրանց պատմությունն ու հավերժացնում այդ հիանալի պահերը:
Ճիշտ է, մինչ կրթահամալիրը գալը ճամփորդել եմ, բայց այստեղ հնարավորություն ունեմ լինել այն վայրերում, որտեղ երբեք չէի պատկերացնի: Կուզեմ առանձնացնել իմ առաջին ճամփորդությունը` Արագած լեռան հաղթահարումը: Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կլինեմ Արագածի գագաթին… Բառերն անգամ քիչ են նկարագրելու, թե ինչ զգացումներ ունեցա սարի գագաթին: Տպավորություններս կրկնապատկվեցին, երբ բոլորս մկրտվեցինք սարի գագաթին, քանի որ առաջին անգամ էինք բարձրանում: Փակ աչքերով մոտեցանք կիրճի եզրին, հետո բացեցինք աչքերը, և մեր առջև բացվեց մի աննկարագրելի տեսարան…

Անմոռանալի է նաև մեր ճամփորդությունը դեպի Խոսրովի անտառ, որտեղ բարձրացանք Աստղիկի ջրվեժը: Այն երկար է ու շատ գեղեցիկ: Միշտ երազել եմ լինել Խոսրովի անտառում…
Եղել եմ նաև Բջնիում, բարձրացել Բջնիի բերդը: Իսկ Սեպտեմբերի 21-ն անցկացրել եմ Թեղենիսի գագաթին:
Գնացել եմ նաև ճամբարների: Ամռանը երեք օրով գնացինք Սևան`<<Ժայռ>> լողափ: Գիշերեցինք վրանում, լճի ափին:
Եղա նաև Արատեսում: Հինգ օր անցկացրինք բնության գրկում` Սմբատաբերդ բարձրացանք, եղանք Գողթանիկի ջրվեժում, տեսանք Արատես գետը, ձի քշեցինք: Կարոտով եմ հիշում այն օրերը, երբ ամեն երեկո խարույկի շուրջ թեյ էինք խմում, երաժշտություն լսում ու զրուցում…
Այս տարի էլ գիտելիքի օրն անցկացրինք Արմաղան լեռան գագաթին:
Շատ եմ սիրում ճամփորդել, և այս օրերն ինձ համար անմոռանալի են: Միշտ գրում եմ պատումներ և հավերժացնում հիանալի պահերը: Շատ ուրախ եմ, որ կրթահամալիրը մեզ հնավորություն է տալիս լինել այսպիսի գեղեցիկ վայրերում…
Ափսոս շատ քիչ է մնացել կրթահամալիրում սովորելուն: Շատ կկարոտեմ մեև ճամփորդությունները…

Оставьте комментарий