Հունվարյան ճամբարի հաշվետվություն

Հունվարյան ճանբարի ընթացում մասնակցում ենք նախագծերի, քննարկումների, ճամփորդությունների, ինչը շատ ավելի հետաքրքիր է դարձնում ուսումը:
Հայոց լեզվի դասաժամին կատարել ենք թարգմանություններ:
Գրականությունից մասնակցել եմ Կարդում ենք Մեծարենց նախագծին, որի արդյունքում կատարել ենք ձայնագրություններ, ուսումնասիրել ենք բանաստեղծի կյանքն ու գործունեությունը, կարդացել հետաքրքիր փաստեր նրա մասին:
Կարդացել ենք Նամականի, արդյունքում գրել վերլուծություններ:
Մասնակցել եմ «Բարձրագույն կրթություն» թեմայով քննարկմանը:
Անգլերենի դասաժամին ուսումնասիրել ենք ամենահայտնի ինտերնետային սլենգերը:
Դիտել ենք «Կլաուս» մուլտֆիլմը: Ունեմ վերլուծություն:
Գրել ենք նաև էսսեներ՝
1. Social media effect on people
2. How travelling the world affects personality

Սովորել ենք նոր բառեր ու արտահայտություններ:
Քաղաքագիտության դասաժամերին ուսումնասիրել ենք Երեխայի իրավունքները:
Իրավունքի դասաժամերին կատարել եմ Ստրաբոնը Հայաստանի մասին նախագիծը, արդյունքում ունեմ թարգմանություններ:
Էկոլոգիայի դասաժամերին ուսումնասիրել ենք Բնօգտագործումը Հայաստանում թեման և ֆիլմ դիտել դրա վերաբերյալ:
Ֆրանսերենի դասաժամերին կարդացել ենք բանաստեղծություններ ու թարգմանել դրանք:
Այցելել ենք Մատենադարան: Նաև սովորել ենք արտահայտություններ, որոնք ամենահաճախ օգտագործվողներն են:

Оставьте комментарий